Իրանը խոստովանել է` պատահաբար է խոցել ուկրաինական ինքնաթիռը11 հունվարի 2020 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար Boeing 737-ը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով, հայտարարել են Իրանի ԶՈւ գլխավոր շտաբում։ «Մարդկային սխալի հետևանքով և պատահաբար այդ ինքնաթիռը խոցվել է», ասվում է հայտարարության մեջ, որը տարածել է IRIB պետհեռուստառադիոընկերությունը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Գլխավոր շտաբում նշել են, որ խոցել են ինքնաթիռը, քանի որ այն անցնում էր կարևոր ռազմական օբյեկտի մոտով։ Դա եղել է «բարձր մարտական պատրաստականության պայմաններում»՝ կապված ԱՄՆ հնարավոր պատասխանի հետ Իրանի հրթիռային հարվածին։ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ ավիաաղետի հանգեցրել է «մարդկային սխալը՝ հրահրված ԱՄՆ արկածախնդրության պատճառով առաջացած ճգնաժամով»։ Նա ցավակցել է զոհվածների ընտանիքներին և ներողություն խնդրել։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հատուցելու համար խոցված ինքնաթիռի համար։ Նա հավելել է, որ Թեհրանը կշարունակի աղետի հետաքննությունը։ «Հետաքննությունը կշարունակվի՝ պարզելու և օրենքով հետապնդելու համար այդ մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառները»,- հայտարարել է Ռոուհանին։ Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել են։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որը մինչև այս Իրանը կտրականապես հերքում էր։ Photo. AAP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |