Քաղավիացիա. Դեպի Իտալիա Ryanair-ի առաջին չվերթը կարող է հետաձգվել13 հունվարի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին նախատեսված դեպի Իտալիա Ryanair ընկերության առաջին չվերթը կարող է հետաձգվել, ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Հունվարի 14-ից մեկնարկում են դեպի Հռոմ ու Միլան Ryanair-ի առաջին չվերթները: «Վաղվա հետ կապված փոքր խնդիր կարող է առաջանալ. Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները, դա ազդելու է Ryanair-ի վրա»,- ասել է Ռևազյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ է լինելու, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: Նրա խոսքով՝ սկզբում Հայաստանի չվերթներն առհասարակ չեղարկվել էին, ինչից հետո կապվել է Ryanair-ի ղեկավարության հետ, և հիմա չվերթները նախատեսված են, սակայն՝ ուշացումներով: Նա հավելել է, որ այստեղ չկա ո՛չ Ryanair-ի, ո՛չ էլ իրենց մեղավորությունը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել է նաև, որ առաջին իսկ նոր տեղեկատվությունը կհրապարակվի կայքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |