Երևան-Թեհրան թռիչքները հունվարի 14-ից կվերսկսեն14 հունվարի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Armenia Airways ընկերությունը hունվարի 14-ից վերսկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր թռիչքները: Իրանական կողմն իր օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման երաշխիքներ է տվել, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում: «Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունն Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ` Armenia Airways-ը դիմել է Իրանի դեսպանատուն և երաշխիքներ ստացել Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ: Հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում Boeing 737-ի կործանումից հետո «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էին դեպի Իրան թռիչքները: Air France-ն ու Lufthansa-ն նույնպես հայտնել էին, որ չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից, իսկ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով: Ավիավթարի հետևանքով 176 մարդ էր զոհվել: Իրանական կողմն ընդունել էր, որ սխալմունքի հետևանքով խոցել է ինքնաթիռը հրթիռով: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |