ԱԳՆ ղեկավարն ու «Իմ քայլը» փակ հանդիպմանը քննարկել են ՀՀ-ի արտաքին անվտանգության հարցերը16 հունվարի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է, իշխող Կառավարության օրոք այն չի հետաձգվել և չի ձգձգվել: Այս մասին հայտարարել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանն իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից առաջ: Նախարարի խոսքով՝ նման հանդիպումները պարբերական են, այս անգամ հրավիրողն «Իմ քայլը» խմբակցությունն է և քննարկվելու են տարածաշրջանային զարգացումները, արտաքին ոլորտի մասով՝ ՀՀ-ի ազգային անվտանգության հարցեր: Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Արցախյան հարցի կարգավորման մասով բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա՝ Մնացականյանը նշել է, որ գործընթացը 25 տարի է՝ ընթանում է, իսկ Միսնկի խումբը շարունակում է ՀՀ-ի համար մնալ ամենագործուն և էֆեկտիվ շրջանակը: Մնացականյանը հիշեցրել է նաև, որ նախարարների մակարդակով բավարար թվով հանդիպումներ են կայացել, իսկ բանակցությունները շարունակվում են: Արցախյան հակամարտության հետ կապված՝ Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման համար առաջարկված հիմնական փաստաթուղթը համարվում են «Մադրիդյան սկզբունքները»: Դրանք կոչ են անում Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն: Անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերություններին՝ նա նշել է, որ Հայաստանի համար անհանգստացնող է տարածաշրջանում կայունության խափանումը: Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմը հուսով է, որ միայն խաղաղ ճանապարհներով հնարավոր կլինի իրավիճակը կայունացնել և խուափել էսկալացիայի տանող զարգացումներից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |