ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին գտել են հրազենային վիրավորումով

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին գտել են հրազենային վիրավորումով

PanARMENIAN.Net - Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, հայտնում են Քննչական կոմիտեից։

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2016-ի փետրվարին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Կուտոյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---