Խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել

Խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է նվազեցնել խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար նախատեսված տարիքային շեմը, հայտարարել է խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Նա ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխության համապատասխան օրինագիծը:

Այսպիսով, առաջարկվում է սահմանված նվազագույն տարիքը 30-ից նվազեցնել մինչև 25: Ըստ պատգամավորի՝ 30 տարին չափազանց բարձր շեմ է նման պաշտոնի համար: Նախատեսվում է նաև նման գործունեության համար օրենքով պահանջվող 5 տարվա աշխատանքային ստաժը նվազեցնել մինչև 3 տարի:

Փոփոխությունը կառնչվի բոլոր գերատեսչություններին, որոնք ունենք խորհրդականի հաստիք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---