Ադրբեջանցի դիվանագետը ծեծկռտուք է սարքել 2 երգչի հետ՝ «հայկական երգ» կատարելու պատճառով

Ադրբեջանցի դիվանագետը ծեծկռտուք է սարքել  2 երգչի հետ՝ «հայկական երգ» կատարելու պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի երգիչներ Աֆիկ Նովրուզովը և Անաս Ասկերովը պնդում են, որ Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Վուգար Մուստաֆաևը վերբալ և ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց հանդեպ՝ հայկական երգ կատարելու համար, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ երաժիշտների՝ Հին Նոր տարուն Թբիլիսիում գործող ադրբեջանական ռեստորաններից մեկում իրենք կատարել են Արսեն Շախունցի ռուսալեզու «Աղջիկ, կանգ առ» երգը: Դիվանագետ Վուգար Մուստաֆաևը, նախքան ծեծկռտուքը, բղավել է, որ այդ պահին հնչող երգը «հայկական երաժշտություն» է:

Երաժիշտներից Նովրուզովի կարծիքով, սակայն, երգը ռուսական է: Նա ասել է, որ չի հասկանում, թե ինչպես դիվանագետը չի կարողանում տարբերակել հայկական երգը ռուսականից:

Դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող Մուստաֆաևը, իր հերթին, միջադեպից հետո նշել է, որ երաժիշտները վիրավորել են իրեն՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:

Երաժիշտներ Նովրուզովն ու Ասկերովն էլ հայտարարել են, թե դիմել են Ադրբեջանի դեսպանատուն՝ պահանջելով դադարեցնել Մուստաֆաևի գործունեությունը:

Երեք ադրբեջանցու միջև վեճի առարկա դարձած երգը կատարող Արսեն Շախունցը ազգությամբ հայ է, ծնվել է Թուրքմենստանում: Նա հայերենով, ռուսերենով և թուրքմեներենով երգեր է գրում: Շախունցի այդ երգը Popnable Russia-ում 12-րդ տեղն է զբաղեցնում, YouTube-ում ունի ավելի քան 24 մլն դիտում և որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---