Ռուբինյանը՝ Մարուքյանին. Կարող եք գնալ, նախկին ԱԺ-ի գործընկերների հետ սրճել

Ռուբինյանը՝ Մարուքյանին. Կարող եք գնալ, նախկին ԱԺ-ի գործընկերների հետ սրճել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստի ընթացքում վիճաբանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դրա համար առիթ է դարձել Մարուքյանի կարծիքը, թե «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրինագծի տապալմամբ՝ իշխանությունը ցույց է տվել, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար կամք չունի։Պատգամավորը նշել էր, որ կատարվածն ընդդիմության սահամանադրական լիազորությունների տապալում է, և նախկին գումարման խորհրդարաններում նման նախադեպ չի եղել:

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությամբ քվեարկության էր դրվել «2018 թվականի սեպտեմբերից տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ շարժական և անշարժ գույքի փոխանցման, այդ թվում գույքային, ոչ գույքային իրավունքների, շինարարության թուլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափություններն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» որոշման նախագիծն ընդունելու հարցը: ԼՀԿ-ի ներկայացրած օրինագիծը չի ընդունվել:

«Հենց նոր քաղաքական մեծամասնության գործողությամբ դուք ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: Հարցը խորհրդարանի հարթակում է եղել, և ավագանին չէ, որ պետք է որոշի խորհրդարանի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը»,- օրինագծի քվեարկությունից հետո ասել է Մարուքյանը:

Ռուբինյանն արձագանքել է՝ կոչ անելով նրան կոռեկտ արտահայտվել։

«Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ նախկին խորհրդարանի գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք: Ուզում եք լինի քննիչ հանձնաժողով, գնացեք, խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողովը», - ասել է Ռուբինյանը:

Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքել է սուրճ խմելու մասին դիտարկմանը, ինչից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նրան նախազգուշացում է հայտարարել՝ նշելով, որ պատգամավորի պահվածքը կոռեկտ չէ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---