Նախարար. Թուրքիայի հետ հարաբերությունների հարցն ամենասուր մարտահրավերներից է22 հունվարի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանն առաջին հերթին դիտարկում է ազգային անվտանգության տեսակետից՝ այդ հարցն ամենասաուր մարտահրավերներից է: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարևան պետության տարածքով ծովային հաղորդակցության հնարավորության մասին ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին: Որպես դեպի ծով ելք չունեցող պետություն ՀՀ-ն ունի որոշ արտոնություններ և կարող է հարևան պետության տարածքով ծովային հաղորդակցություն իրականացնել։ «Թուրքիայի գործոնն առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ», - ասել է նախարարը։ Ըստ նրա՝ դեպի ծով ելքի տեսանկյունից անհրաժեշտ են անելիքների հստակ հաշվարկներ։ 1993-ին Թուրքիան միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը՝ պաշտոնապես որպես պատճառ նշելով «հայկական զորքերի կողմից ադրբեջանական շրջանների օկուպացիան»: Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ կբացի սահմանը, եթե Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դուրս բերի զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտուց: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |