National Geographic Traveler. Երևանը՝ 2020-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների 20-յակում

National Geographic Traveler. Երևանը՝ 2020-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների 20-յակում

PanARMENIAN.Net - National Geographic Traveler-ը կազմել է 2020-ի ճամփորդությունների համար ամենալավ ուղղությունների ցուցակը (Cool List), որի առաջին 20-յակում է նաև Երևանը:

Պարբերականը նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենահին քաղաքներից է, ուր կարելի է հասնել նաև Ryanair և Wizz Air բյուջետային ավիափոխադրողների չվերթներով:

Ըստ պարբերականի՝ 2019-ին տարբեր զբոսաշրջային գործակալություններ շրջագայություններ են առաջարկել դեպի Երևան՝ շեշտը դնելով ոչ միայն քաղաքի հարուստ անցյալի, այլև եզակի խոհանոցի և հազարամյա գինեգործական ավանդույթների վրա:

Cool List-ում ներառվել են նաև Նամիբիան, Ստորին Կալիֆոռնիան (Մեքսիկա), Լիբանանը, Կամբրիան, Սլովենիան, Ուելսը, Պանաման, ավստրալական Բրիսբենը, ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին, ֆրանսիական Լիոնը, Եթովպիան, Կահիրեն, Լոս Անջելեսը, Պուերտո Ռիկոն, Պակիստանը, իռլանդական Հոլուեյը, Վիետնամը, Թել Ավիվն ու Ռիո դե Ժանեյրոն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---