Հայաստանի նախագահը պագեւատրել է «Գազպրոմի» ղեկավարին Պատվո շքանշանով` հայ-ռուսական հաաբերությունների զարգացման համար 1 դեկտեմբերի 2008 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ «Գազպրոմ» ընկերության միջեւ ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ եւ հեռանկարային: Հանրապետության նախագահն ու «Գազպրոմի» ղեկավարը քննարկել են նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին եւ շահագործմանը վերաբերող խնդիրներ: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման եւ հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման եւ խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Պատվո շքանշանով: Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին նման բարձր պատվի արժանացնելու համար, եւ իր հերթին բարձր գնահատել հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակն ու դրա հեռանկարները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |