Վանեցյան. Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից՝ ո՞վ իրեն տեղեկացրեց

Վանեցյան. Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից՝ ո՞վ իրեն տեղեկացրեց

PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրգործի հարուցման հանգամանքներին: Նա հարցրել է՝ ինչու Պողոսյանն անսպասելի մեկնեց երկրից և ով էր նրան տեղեկացրել գործի մասին, գրում է «Ժողովուրդը»:

Պողոսյանն ապաստան է ստացել ՌԴ-ում:

«Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված ու կարճված քրեական գործ: Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով, նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա, վերաբացել գործը: Բայց այն վերադարձվել էր: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկիրից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչո՞ւ քրգործը չվերաբացվեց»,- նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Հետագայում Պողոսյանն ապաստան ստացավ ՌԴ-ում:

2017-ի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրգործով վարույթը կարճել էր:

Կարդացեք նաև՝ Վանեցյան. Քոչարյանի կալանավորումը սխալ է ընտրված

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---