Մեթյու Բրայզա. Մենք հավատում ենք, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չի լինի 3 դեկտեմբերի 2008 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ Հելսինկիում կմշակվեն վստահության ամրապնդմանն ու զինված հակամարտության ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցները, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Հելսինկիում բանավեճերի հիմնական կետը կլինեն հիմնական սկզբունքների ձեւավորմանն ուղղված ԵԱՀԿ համանախագահող երկրների, Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերը, որոնք հիմք կծառայեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար»,-ասել է Բրայզան: Ըստ համանախագահի, յուրաքանչյուր երկրի ղեկավարներն ընդգծում են հիմնարար սկզբունքների տարբեր տարրերը: «Հայաստանի նախագահը հատկապես կարեւորում է ինքնորոշման սկզբունքը, Ադրբեջանի նախագահն ընդգծում է երկրի տարածքային ամբողջականության գաղափարը, որպես միջնորդներ մեր աշխատանքը կայանում է նրանում, որ օգնենք երկու կողմերին համաձայնություն կնքել, որը հաշվի կառնի այս բոլոր հայեցակարգերը փոխհամաձայնեցման սկզբունքով»,-ասել է Բրայզան: «Դա հեշտ չի լինի, սակայն մենք կարող ենք հավասարակշռությունը պահպանել, այն պայմանով, որ երկու հասարակությունների առաջնորդներն ու քաղաքացիները պատրաստ են համաձայնության գալ: Մենք հավատում ենք, որ չի լինի ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում»,-հավելել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը տեղի կունենա Հելսինկիում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում հոկտեմբերի 4-5-ին: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |