Հրանուշ Հակոբյան. Ոչ մի հոգեւորական իրավունք չունի վտանգել հայ-վրացական հարաբերությունները

PanARMENIAN.Net - «Վրաստանի հայկական եկեղեցիների ու վանքերի հետագա ճակատագրին պետք է միջամտեն Հայաստանի պետական կառույցները: Այս հարցի լուծումը ընդհանուր մոտեցում է պահանջում: Պետք է հասկանալ, որ այդ խնդիրը կարող է լրջորեն վնասել մեր երկկողմ հարաբերություններին, սակայն մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ ոչ մի հոգեւորական իրավունք չունի վտանգել հայ-վրացական հարաբերությունները»,-այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:



Նախարարը, դատապարտելով վանդալիզմի ցանկացած դրսեւորում, ընդգծել է նաեւ, որ հայկական կողմը բոլոր միջոցներով պետք է իր բողոքը հայտնի հայ մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների վերաբերյալ եւ համագործակցի միջազգային կառույցների հետ, որոնք զբաղվում են համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմամբ:



Նոյեմբերի 16-ին Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ, սկսել էր քանդել Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու մոտ գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբողխը պահանջել է վերադարձնել շիրմաքարերն իրենց տեղը, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը վիրավորական արտահայտություններ է արել հայերի հասցեին, ընդգծելով, որ «հայերը հակված են ամեն ինչ իրենց վերագրել», իսկ երբ ժամանել են ՀԱԵ-ի թեմի ներկայացուցիչները եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ նրանով, թե ժամանակավոր էր տեղափոխում քարերը, եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ` «շիրմաքարերի տակ մաքրելու նպատակով...»:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---