ԱԳ նախարարը հույն պաշտոնակցի հետ քննարկել է Կիպրոս-ՀՀ-Հունաստան գագաթնաժողովը

ԱԳ նախարարը հույն պաշտոնակցի հետ քննարկել է Կիպրոս-ՀՀ-Հունաստան գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույցում քննարկել է Երևանում Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները:

Զրուցակիցներն ընդգծել են գործակցության եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային գործակցության ամրապնդման գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի: Նաև մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ:

2020-ին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների և/կամ կառավարությունների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը: Երեք երկրի` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ գործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով: Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և գործակցության միջոցով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---