Ապրիլյանում զոհված հերոսի բնակարանը վերանորոգվել է12 փետրվարի 2020 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հիմնանորոգել են Գյումրիի Մուշ թաղամասի Ստեփանյանների բնակարանը, որտեղ ապրել է Ապրիլյան պատերազմում հակառակորդի հետ մարտում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը: Նա երազում էր հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի ծնողներն իրականացրել են որդու երազանքը: Երկրաշարժից հետո Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետև տեղափոխվել նոր ստացած բնակարան, որն ընտանիքին տևական ժամանակ չի հաջողվել հիմնանորոգել: Ավելի քան 3 տասնամյակ հետո խնդիրը լուծվել է: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին: «Նման ծրագրերը շատ կարևոր են, որովհետև կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դրձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են և ֆիզիկապես և հոգեպես»,- ասել է Արթուր Ստեփանյանը: Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր որդուն անվանել է զոհված եղբոր անունով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |