Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. Նրա վիճակը ծանր է

Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. Նրա վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ: Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան, հայտնում է Aysor.am-ն իր աղբյուրի վրա հղումով։

«Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշել է աղբյուրը։

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրել է. «Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ. ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնել է. «Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---