2022-ից ծխելը հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում կարգելվի13 փետրվարի 2020 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Հակածխախոտային օրինագիծն ընդունվել է 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Առաջին ընթերցումից հետո նախագծում որոշակի փոփոխություններ էին արվել. առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում (կիսափակի փոխարեն), հանրային սննդի բոլոր օբյեկտներում արգելել ծխախոտի օգտագործումը: Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը քվեարկությունից առաջ նշել է, որ նախագիծը ողջունելի է, սակայն որոշ խնդրահարույց հարցեր կան։ Խմբակցությունում տարբեր կարծիքներ կան, արդյունքում որոշել են երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը թողնել ազատ: Առաջարկվել է նախագծին կողմ քվեարկել՝ միաժամանակ ստեղծել նաև աշխատանքային խումբ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելու համար: Հանրային սննդի օբյեկտներում, ըստ նախագծի, ծխելը կարգելվի 2022 թվականի մարտից, օրինագծի մի շարք դրույթներ ուժի մեջ կմտնեն 2021-ից: Փոխնախարարի խոսքով՝ ծխախոտային արտադրատեսակները և էլեկտրոնային արտադրատեսակները թունավոր են և դրանց օգտագործումը պետք է կարգավորվի «ավանդական» ծխախոտին հավասար հիմունքներով: Կարդացեք նաև. Տնտեսական վնասից մինչև բնակչության առողջություն. Հակածխախոտային օրենքն ԱԺ-ում է Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |