ԱԺ երկու հանձնաժողով Գլխավոր շտաբի պետի հետ փակ քննարկում կանցկացնի

ԱԺ երկու հանձնաժողով Գլխավոր շտաբի պետի հետ փակ քննարկում կանցկացնի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փետրվարի 18-ին համատեղ աշխատանքային փակ քննարկում կանցկացնեն ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Համատեղ աշխատանքային փակ քննարկումը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 11։00-ին:

2020-ին հայկական բանակում 13 զինծառայող է մահացել, մի քանի դեպքով քրգործ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Փետրվարի 14-ին հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Հայկ Ներսեսի Ասրյանը, փետրվարի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ՊԲ տարբեր մարտական դիրքերում հրազենային վիրավորումից մահացել էին զինծառայողներ Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---