Արսեն Հարությունյանը՝ ազատ ըմբշամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր17 փետրվարի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) երրորդ տեղն է գրավել և արժանացել բրոնզի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: ԵԱ-ում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվել: Ըստ ՀԱՕԿ-ի՝ կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային վարկանիշային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին: Ավելի վաղ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի արդեն հնգակի, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում հունահռոմեական ըմբշամարտի ԵԱ-ում դարձել էր ոսկե մեդալակիր: Գևորգ Ղարիբյանը նույնպես ոսկի էր նվաճել, իսկ Կարեն Ասլանյանը՝ ԵԱ երրորդ մրցանակակիր էր հռչակվել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |