Թուրք մտավորականությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել հայ ժողովրդից 1915 թվականի համար

PanARMENIAN.Net - «Թուրք մտավորականության ներկայացուցիչները անձնապես ներողություն են խնդրել «այն մեծ աղետի համար, որ պատուհասեց հայերին 1915թ. Օսմանյան կայսրությունում», սակայն նրանց չի հաջողվել համոզել պետությանը նույն բանն անել»,-գրում է թուրքական Today's Zaman-ը: Թուրքիայի իշխանություններին հասցեագրված կոչը ստորագրել են պրոֆեսորներ Բաշկան Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն ու Չենգիզ Աքթարը:



Նախաձեռնող խումբը մտադիր է կոչ անել թուրք հանրությանը իրենց ստորագրությունները դնել այդ կոչի տակ, որտեղ ասվում է. «Ես չեմ կարող համաձայնվել անտարբերության հետ Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահած աղետի վերաբերյալ եւ այն ժխտելու հետ: Ես հրաժարվում են անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»:



Այս գործընթացի կազմակերպիչները կոչ են անում թուրք մտավորականությանը իրենց ստորագրությունները դնել այս կոչի տակ եւ մտադիր են վեբ-կայք բացել ստորագրահավաքի համար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---