Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է

Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է

PanARMENIAN.Net - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 16 տարի առաջ՝ 2004-ի փետրվարի 19-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Հունվարի 11-ից Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացին: Սաֆարովը կացնահարեց հայ սպային գիշերը, երբ նա քնած էր:

Գուրգեն Մարգարյանի շիրիմն ամփոփվեց Եռաբլուր պանթեոնում, Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սպան 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատապարտեց մարդասպանին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին, որտեղ ներում և հերոսի կոչում շնորհեցին, բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա աշխատավարձը:

Սաֆարովին արտահանձնելու որոշումից հետո Հայաստանը խզեց և մինչ օրս չունի դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---