Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների հետքերով քրգործ է հարուցվել

Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների հետքերով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Hraparak.am-ի «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» և Lragir.am-ի «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերնագրով հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 13-ին Hraparak.am-ը գրել էր, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկայնը դատապարտված է եղել: Նշվում էր, որ նախարարը թաքցրել է իր դատվածության փաստը՝ ընդգծելով, որ զինծառայության ժամանակ նա դանակով հարվածել է իր հրամանատարին, ինչի առթիվ քրգործ է հարուցվել։ Ըստ աղբյուրի՝ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով (այն է՝ պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»):

Մեկնաբանելով ԶԼՄ-ի հրապարակումը՝ Պապիկյանն ընդունել էր մարված դատվածության փաստը, հերքել զենքի գործադրումն ու նշել, որ դա Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի (Պապիկյանի ղեկավարում է այդ շտաբը) գործունեությունը մրոտելու փորձ է: Նա նաև ակնարկել էր, որ տեղեկությունը հասու է բարձրաստիճան ուժայիններին ու ասել, որ իրավապահ համակարգից տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։

«Տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - հայտարարել էր նա։

«Պատիվ ունեմ» արտահայտությունն իր հրապարակային հայտարարություններում բազմիցս արել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նա այդ խոսքերով էր ավարտել պաշտոնից ազատման իր դիմումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---