Իրան-ՀՀ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվելու է. Օդայինը կսահմանափակվի24 փետրվարի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2 շաբաթով դադարեցնելու է ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառելու է ոչ ամբողջական սահմանափակումներ: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փետրվարի 23-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել էր ՀՀ և ԻԻՀ սահմանը փակելու մասին: Նշվում էր, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը մեր երկիր։ Ըստ վարչապետի՝ Իրանի հետ բեռնափոխադրումներն իրականացվելու են առանց սահմանափակումների, սակայն վարորդների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու: Փաշինյանի խոսքով՝ որևէ սահմանափակում չի կիրառվի ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Նախատեսվում է նաև 2 շաբաթվա ընթացքում Իրանի հետ սերտ հաղորդակցության մեջ լինել: Որոշումն ընդունելու համար կառավարության հեռակա նիստ կգումարվի․ սահմանափակումներն ուշի մեջ կմտնեն ընդունման պահից։ Իրանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել, 47 մարդու մոտ վիրուսը հաստատվել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |