Armenia Airways-ը մասնակի կսահմանափակի Իրան թռիչքները25 փետրվարի 2020 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Armenia Airways ավիաընկերությունը մասնակի կսահմանափակի Իրան թռիչքները, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում: Պատճառն Իրանում կորոնավիրուսի տարածումն է: «Թռիչքներն այս շաբաթ կիրականացվեն չորեքշաբթի և ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից Հայաստան՝ ՀՀ քաղաքացիները և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողները: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասվում է գրառման մեջ: Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ ոչ ամբողջական սահմանափակումներ կկիրառվեն: Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ ԶԼՄ-ների, հասել է 50-ի: Ղոմում 250 մարդ կարանտինում է: Մահվան նոր ցուցանիշների մասին հրապարակված տվյալները զգալի ավելի շատ են, քան վերջին տվյալները, ըստ որոնց երկրում մահվան 12 դեպք կա, իսկ վարակի՝ 47: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |