Փետրվարի 25-ից այցելությունները զորամասեր, նաև արձակուրդներն արգելվել են![]() 26 փետրվարի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանում, արձանագրված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները: Արգելվել են նաև պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինծառայողներին): ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումների նպատակն է կանխել կորոնավիրուսի ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինվորներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները: Պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են զինվորների շահերից: ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդակցությունը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |