ՀՀ ԱԳՆ հորդորը՝ խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հրվ. Կորեա և Իտալիա այցերից

ՀՀ ԱԳՆ հորդորը՝ խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հրվ. Կորեա և Իտալիա այցերից

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից` բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

ԱԳՆ-ից հորդորում են նաև այդ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի իշխանության ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապվել ՀՀ դեսպանությունների հետ։

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ տարբեր երկրներում ՀՀ դեսպանությունները խորհուրդ են տվել խուսափել վիրուսի տարածման օջախ կամ տարածվածության բարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջաններ այցերից: ՀՀ-ն սահմանափակել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ և մասամբ փակել այդ երկրի հետ ցամաքային սահմանը:

 Ուշագրավ