ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխել. 1 զինծառայող թեթև վիրավորվել է

ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխել. 1 զինծառայող թեթև վիրավորվել է

PanARMENIAN.Net - Մարտի 6-ի առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել:

Դիրքապահ անձնակազմի գործողությունների շնորհիվ հակառակորդը՝ կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրքեր, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորվել է մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության՝ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---