Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 194-ի 9 մարտի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 194-ի՝ մեկ օրում 49 մարդ է մահացել: Այդ մասին մարտի 8-ին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարությունը: Սա փետրվարից ի վեր, երբ գրանցվեցին վարակման առաջին դեպքերը, մահացության ռեկորդային բարձր ցուցանիշ է, գրում է Deutsche Welle-ն: Կորոնավիրուսով վարակվածների քանակն Իրանում հասել է 6566-ի: Չինաստանից և Հարավային Կորեայից հետո Իրանը կորոնավիրուսից առավել տուժած երկրներից է: Համաճարակն Իրանում արդեն 31 նահանգում է գրանցվել: Ամբողջ երկրում փակ են դպրոցներն ու համալսարանները, չեղարկվել են մեծ մշակութային և մարզական միջոցառումները: Iran Air իրանական ավիաընկերությունը մարտի 8-ին հայտնել է անորոշ ժամկետով դեպի Եվրոպա բոլոր չվերթների կասեցման մասին: Ընթերցեք նաև. Իտալիան 1-ին տեղում է աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Photo. Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |