ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 13-ի13 մարտի 2020 - 23:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 13-ին` ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նշել է, որ կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ը կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են, իսկ ևս երկուսը հոսպիտալացվում են թեստի դրական արդյունքներով, մեկը կշարունակի մնալ կարանտինում: «Ընդհանուր առմամբ, այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- նշել է Թորոսյանը: Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ այս պահին էջմիածնից մոտ 100 քաղաքացու են մեկուսացրեր` կորոնավիրուսի կասկածանքով։ ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Երկրում փակ են ուսումնական բոլոր հաստատությունները: ԱՆ-ն հորդորում է պահել հիգիենայի կանոններն ու խուսափել հանրային միջոցառումներից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |