Թուրք մտավորականության 200 ներկայացուցիչներ ներողություն են խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար15 դեկտեմբերի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության համար անձնական ներում հայցելու մասին կոչը կզետեղվի Ինտերնետում ստորագրահավաքի համար: Այս նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկան Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: «Ես չեմ կարող համաձայնվել անտարբերության հետ այն աղետի հարցում, որ պատուհասեց հայերին Օսմանյան կայսրությունում եւ նրա ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»,-ասվում է կոչում: Ինչպես հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուսը», կոչն արդեն ստորագրել է նաեւ գերմանական «կանաչների» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը եւ եւս 200 մարդ: Ստորագրողների թվում են նաեւ լրագրողներ Էսե Թեմելքուրանը, Մինե Կիրկանտը, Օրալ Չալիշլարը, Էրթողրքլ Քյուրքչուն, ռեժիսոր Վանշ Փիրհասանը, քաղաքագետ Բաշկան Օրանը, գրողներ Մուրաթան Մունդան, Էնիս Բաթուրը, տնտեսագետներ Ահմետ Ինսելը, Այշե Բուղրան, երաժիշտ Այլին Ասլիմը, դերասանուհի Դերիա Ալաբորան եւ պատմաբաններ Հալիլ Բերքեյն ու Սելիմ Դերինջելը: «Մեքն ոչ ոքի չենք մեղադրում: Այդ ներողությունը մեզնից յուրաքանչյուրի անձնական նախաձեռնությունն է: Մենք ցանկանում ենք ասել մեր հայ եղբայրներին ու քույրերին, որ ներողություն ենք խնդրում այն բանի համար, որ շուրջ 100 տարի լռել ենք այս խնդրի մասին»,-ասել է Աքթարը: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամը նույնպես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ քրեական պատասխանատվության են կանչվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով: Այդ պատճառով նրանք ստիպված եղան լքել Թուրքիան, քանի որ ազգայնականները սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |