Մոսկվա. Սքինհեդների ավազակախմբի ղեկավարները դատապարտվեցին 10 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը երկուշաբթի դատավճիռ կայացրեց Մոսկվայում ոչ սլավոնական արտաքինով մարդկանց շուրջ երեք տասնյակ սպանություններ եւ հարձակումներ կատարած սքինհեդների խմբավորման ղեկավարների գործով: Կազմակերպիչներ Արթուր Ռինոն ու Պավել Սկաչեւսկին դատապարտվեցին 10 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատարանը հաշվի առավ այն, որ հանցագործությունների կատարման պահին նրանք դեռեւս անչափահաս էին:



Մյուս մեղադրյալներին դատարանը դատապարտեց գաղութի 6-20 տարի ժամկետով, հաշվի առնելով նրանց տարիքն ու սպանություններին մասնակցության չափը: Դատապարտյալներից երկուսը արդարացվեցին, քանի որ քննության էպիզոդներից մեկը չհաջողվեց ապացուցել: Ամենամեծ ժամկետը` 20 տարի խսիտ ռեժիմի գաղութում, ստացավ մեղադրյալ Ռոման Կուզինը: Խիստ ռեժիմի գաղութում 12 տարվա ազատազրկման դատապարտվեց Վիտալի Նիկիտինը, որին ձերբակալեցին դատարանի դահլիճում: 9-ական տարի ստացան Իվան Կիտայկինն ու Ալեքսանդր Անիկինը: Գաղութում 6 տարվա ազատազրկման դատապարտվեց հարձակումների եւս մեկ մասնակից` Դենիս Լավրինենկովը: 20-ամյա Սվետլանա Ավակումովան եւ 15-ամյա Նիկոլայ Դագաեւը արդարացվեցին:



Ատենակալների դատարանը Արթուր Ռինոյի բանդային մեղավոր ճանաչեց ոչ սլավոնական ազգության մարդկանց վրա 32 հարձակումների համար դեռեւս դեկտեմբերի 2-ին: Ինը դեռահասներին մեղադրում էին ազգային հողի վրա 20 սպանությունների եւ 12 մահափորձի համար: Ձերբակալման պահին խմբավորման միայն երկուսն էին չափահաս: Հանցավոր խմբավորման կազմակերպիչներ են ճանաչվել 17-ամյա Արթուր Ռինոն եւ նրա հասակակից Պավել Սկաչեւսկին: Սափրագլուխ մարդասպանների խմբում էին նաեւ 18-ամյա Ռոման Կուզինը, Վիտալի Նիկիտինը, Իվան Կիտայկինը, 17-ամյա Ալեքսանդր Անիկինը եւ Դենիս Լավրինենկովը, 20-ամյա Սվետլանա Ավակումովան եւ 15-ամյա Նիկոլայ Դագաեւը:



Քննության ժամանակ Ռինոն 37 սպանություն է խոստովանել, սակայն նրա մասնակցությունը որոշ հանցագործություններին չապացուցվեց: Ինչպես հաղորդեց Մոսկվայի քաղաքային դատարանի մամլո քարտուղար Աննա Ուսաչովան, ատենակալները ներողամիտ չեղան խմբավորման կազմակերպիչներ Արթուր Ռինոյի ու Պավել Սկաչեւսկու հանդեպ: Մյուս հինգին ատենակալները դատապարտեցին ՌԴ ՔՕ երեք հոդվածներով նախատեսված նվազագույն պատժի:



Ավազակախմբի անդամներին հաջողվեց ձերբակալել հերթական հարձակումից հետո` 2007թ. գարնանը հայաստանցի Կարեն Աբրահամյանի վրա հարձակումից հետո: Ազգայնամոլները նրան հասցրել էին դանակի 20 հարված:



Քննության ընթացքում Ռինոն պատմեց, որ այսպես թե այնպես մասնակցել է 37 մարդու սպանության: Ինչպես գրել է «Վրեմյա նովոստեյ» թերթը, այն հարցին, թե ճանաչում են արդյոք խմբի անդամներն իրենց մեղքը, նրանք պատասխանել են` «առանձնապես ոչ», հաղորդում է Infox.ru գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---