Ինչ է ենթադրում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժին հեռախոսներով հետևելու նախագիծը

Ինչ է ենթադրում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժին հեռախոսներով հետևելու նախագիծը

PanARMENIAN.Net - ԱԺ-ն մարտի 30-ին կքննարկի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերը։ Փոփոխությունները հնարավորություն կտան կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։ PanARMENIAN.Net ը պարզ լեզվով պատմում է՝ ինչ են ենթադրում նոր փոփոխությունները։

Այսպիսով, օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Կարող են տրամադրվել հիվանդացածների ու նրանց շփման շրջանակի մասին, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ։ Դրանք բոլորն ապանձնավորվելու են, իսկ անձնավորված տվյալները՝ ոչնչացվեն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, անձանց գաղտնիությունը խախտելը կամ տվյալները որևէ այլ նպատակով օգտագործելն առաջացնելու է պատասխանատվություն։ Ստացված տվյալների բովանդակության որևէ ձայնագրում, վերծանում, պահպանում կամ այլ տիպի հսկողություն արգելվում է։

Տվյալները կարող են բացահայտվել երրորդ անձանց՝ «տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց, այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով», - նշվում է նախագծում:

Ընդ որում` թողնել սարքը տանն ու գնալ զբոսնելու չի ստացվի․ նրանք, ում նկատմամբ կիրառվել են տեղաշարժի սահմանափակումներ, պարտավոր են լինելու օգտվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից և հետևել դրանց օգտագործման կարգին:

 Ուշագրավ
Այն կտրամադրվի «Արմաթ» ծրագրի խոստումնալից շրջանավարտներից մի քանիսին
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին