Մեկուսացման խիստ միջոցներ՝ Մոսկվայոմ․ Կարելի է միայն խանութ կամ դեղատուն գնալ

Մեկուսացման խիստ միջոցներ՝ Մոսկվայոմ․ Կարելի է միայն խանութ կամ դեղատուն գնալ

PanARMENIAN.Net - Մոսկվայում տնային ինքնամեկուսացման ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Այդ մասին ասվում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։

Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։ Թույլատրվում է նաև հանել կենցաղային աղբը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Առաջիկայում տնից դուրս գալու համար կպահանջվի հատուկ թույլտվություն, որը կտրվի ըստ Մոսկվայի իշխանությունների սահմանված կարգի։

Տնային ռեժիմը չի արգելում քաղաքացիներին մեկնել քաղաքից կամ ժամանել։

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ են։ Ըստ մարտի 29-ի տվյալների` ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված է 1014 մարդ, նրանց 46%-ը՝ 35-ից 64 տարեկան է: Վարակվածների 33,5%-ը 18-34 տարեկան են, 15%-ը՝ 65 տարեկանից ավելի: 5,5%-ը երեխաներ են՝ թեթև ախտանշաններով կամ առանց դրանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---