Մոսկվայում ևս 2 մարդ է մահացել կորոնավիրուսից․ Vesti.ru30 մարտի 2020 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ևս 2 մարդ է մահացել կորոնավիրուսից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն։ Գլխավոր բժիշկը տեղեկացրել է, որ մահացածներից մեկը 80 տարեկան էր՝ ուներ սրտի անբավարարություն, թոքաբորբ, նա 4 օր միացած է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Մյուս մահացածը 69 տարեկան էր՝ ուներ թոքաբորբ, շաքարախտ, 3 օր միացած է եղել թոքերի արհեստական շնչառության սարքին, գրում է Vesti.ru-ն։ Մարտի 30-ից Մոսկվայում տնային ինքնամեկուսացման խիստ ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |