Դիվերսիայի փորձ՝ Տավուշում. Հակառակորդը հետ է շպրտվել30 մարտի 2020 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող»,- հայտնել է Ստեփանյանը: Նա նշել է, որ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվանի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: Հայտնի է, որ երեխային տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատում են։ «Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՊՆ խոսնակը: Ավելի վաղ՝ մարտի 27-ին հակառակորդի կրակոցից Տավուշում պայմանագրային զինծառյող էր վիրավորվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |