Մահացել է Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին

Մահացել է Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին

PanARMENIAN.Net - Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին, ով վերջերս ավտովթարի էր ենթարկվել Երևանում: Լուրը Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է ինքը՝ Արոնյանը:

«Բառեր չունեմ՝ արտահայտելու վիշտս կնոջս՝ Արիաննեի մահվան հետ կապված։ Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց․․․ Սիրում եմ քեզ, սիրելիս, ամուր քնիր․․․»,- նշել է Արոնյանը:

Կաոլին վթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում մարտի 15-ին: Նրա մեքենան բախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել Կաոիլիին, այնուհետև նա հոսպիտալացվել էր «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր։

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի