Հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվում է, միջմարզային տեղաշարժը` սահմանափակվում 1 ապրիլի 2020 - 01:45 AMT PanARMENIAN.Net - Պարետի նոր որոշմամբ մարզերի միջև, ինչպես նաև Երևանի ու մարզերի միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակվում է։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև ապրիլի 1-ը` ժամը 14:00-ն, տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Բացի այդ, հանրային տրանսպորտի գործունեությունը կդադարեցվի` բացառությամբ երկաթուղայինի։ Տաքսիների աշխատանքը կթույլատրվի։ Բացի այդ, օրը 1 անգամ կթույլատրվի մարզվել կամ հեծանիվ քշել տնից մինչև 500 մ հեռավորության վրա՝ ձևաթղթի առկայության դեպքում։ Նախկինում գործող 1 մեքենայում ոչ ավելի, քան 2 հոգու (վարորդին ներառյալ) արգելքն ընտանիքի անդամների համար կհանվի՝ համապատասխան փաստաթուղթ ունենալու դեպքում։ Ընտանիքի անդամ են համարվելու ամուսինները, երեխաները, ծնողները, քույր-եղբայրները։ Այդ բացառությունը կարվի նաև նույն ընկերության աշխատակիցների պարագայում։ Պարետի որոշումն ամբողջությամբ հասանելի է կայքում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |