Հայկական COVID-19 Armenia հավելվածով թեստ անցածներից 31-ը թեստավորվել է, 4-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել 8 ապրիլի 2020 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում՝ ինքնամեկուսացած անձի շփման շրջանակը պարզելու համար 2 գործիք է օգտագործվում՝ տեղորոշումը բջջային օպերատորների միջոցով և կարճ հաղորդագրություններով, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։ Նա նշել է, որ ինքնամեկուսացած անձի հետ հնարավոր ֆիզիկական շփում ունեցած մարդկանց հետ կապ է հաստատվում և անհրաժեշտության դեպքում նրանք ևս մեկուսացվում են։ Բադալյանը հայտնել է, որ հայ ծրագրավորողների ստեղծած COVID-19 Armenia հավելվածը մոտ 44,000 բեռնում է ունեցել, որի շրջանակում 240,000 անգամ մարդիկ թեստ են իրականացրել, ինչի հետևանքով մոտ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում»։ Փոխվարչապետի խորհրդականի խոսքով՝ հարցազրույցի միջոցով նրանցից առանձնացվել է 31 հոգի, որոնց թեստերից 8 բացասական են եղել, 4-ը դրական, մյուսների արդյունքը դեռ պարզ չէ։ Հայ ծրագրավորողներն այս հավելվածը ստեղծել են անվճար։ Բադալյանի խոսքով՝ ինքնամեկուսացած անձանց հաղորդագրության միջոցով հարցեր են տրվում, հավաքագրվում է տեղեկություն գտնվելու վայրի մասին։ Եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, ավտոմատ կերպով այդ տվյալը փոխանցվում է ՀՀ ոստիկանությանը։ Կարճ հաղորդագրությունների միջոցով անձի գտնվելու վայրը պարզող հղումը նաև ինքնալուսանկար է պահանջում։ Եթե անձը չունի սմարթ հեռախոս, այդ տվյալները հավաքագրվում են մեխանիկական եղանակով։ Մարտի 31-ին ԱԺ-ն ընդունել է կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին տեղորոշելու նախագիծը, որով հնարավորություն է տրվում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։ Հեռախոսազանգերով մարդկանց շփման շրջանակը պարզելու համակարգը սկսել է գործել ապրիլի 7-ից դեռ ինքնամեկուսացվածներ չկան։ Նրանց տվյալները կոչնչացվեն արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: ՀՀ Կառավարությունը 9 աջակցության ծրագիր է մշակել՝ կորոնավիրուսի հետանքով առաջացած տնտեսական հետևանքները մեղմելու համար։ Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի։ Ապաքինվել է 114 մարդ։ Մահվան 9 դեպք է գրանցվել։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |