Արեւելյան գործընկերության նպատակը հարաբերությունների զարգացումն է ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ24 դեկտեմբերի 2008 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջան իմ այցի հիմնական նպատակներից մեկն է Արեւելյան գործընկերության առաջարկների քննարկումը»,-հաղորդել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Արեւելյան գործընկերությունը դեռեւս առաջարկ է, ոչ թե Եվրամիության կողմից ընդունած ծրագիր: Այս նախաձեռնության նպատակը հարաբերությունների զարգացումն է Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի միջեւ: Սեմնեբին նշել է նաեւ, որ ըստ այդ առաջարկի համագործակցության հիմնական ոլորտները կլինեն առեւտուրը, էներգետիկան ու կայունության հարցերը տարածաշրջանում: Նաեւ հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններն ու նրա ձգտումները: Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ առաջարկները Արեւելյան գործընկերության վերաբերյալ արդեն հասու են եւ քննարկվելու են առաջիկա 3 ամիսներին: Սեմնեբին ասել է նաեւ, որ Եվրամիությունը հավանություն է տալիս Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ստորագրված Մոսկովյան հռչակագրին: «Մենք հուսով ենք, որ նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն, շարունակելու համար այս երկխոսությունը; ԵՄ-ն նաեւ կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, չմրցակցելով սակայն Մինսկի խմբի հետ»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |