Ցեղասպանության թանգարանի նախաձեռնած Հիշողության երթը վիրտուալ կանցկացվի11 ապրիլի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մշակութային ժառանգությունների լուսանկարները: Ըստ թանգարան-ինստիտուտի հայտարարության՝ քանի որ համաճարակային իրավիճակը, կարծես, թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, որոշվել է Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն: «Այս նախաձեռնությունն արտակարգ իրավիճակում, երբ սահմանափակված է մեր տեղաշարժման շառավիղը, ապրիլի 24-ը ոգեկոչելու ձև է, այսպես ասած «Հիշողության վիրտուալ երթ»: Հիշողության այս երթի նպատակն է հիշել ցեղասպանության զոհ, վերապրած, ցեղասպանության արհավիրքներին դիմակայած մեր տատիկ-պապիկներին և հորդորել մեր հայրենակիցներին իրենց ֆեյսբուքյան դիմապատկերների նկարները փոխարինել Ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատների նկարներով առաջարկվող ձևակի մեջ՝ այս կերպ կիսելով իրենց նախնիների լուսանկարներն ու պատմությունները»,- ասվում է թանգարան-ինստիտուտի հայտարարության մեջ: Ձևակը կարելի է գտնել թանգարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ այս նախաձեռնությունը որևէ կապ չունի 100-րդ տարելիցի հայտնի կարգախոսի հետ: Այն ապրիլի 24-ն արտակարգ իրավիճակում հիշատակելու գործողություն է: 2020-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, լրանում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |