Կաթողիկոսի հորդորը` համավարակի պայմաններում փոխել Քոչարյանի խափանման միջոցը

Կաթողիկոսի հորդորը` համավարակի պայմաններում փոխել Քոչարյանի խափանման միջոցը

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել է համավարակի պայմաններում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

Գարեգին Բ-ն նշել է, որ պանդեմիայի շրջանում աշխարհի տարբեր երկրներում ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, «ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր վարակից», փոխանցում է News.am-ը։

«Նման հարցերում եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։ Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- նշել է կաթողիկոսը։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված Մարտի 1-ի գործով՝ ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու համար։ Ապրիլի 9–ին Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ էր ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տեսանկյունից խնդիրն այն է, որ կա խափանման միջոցի հետ կապված միջնորդություն, ինչն առավել հրատապ է այս վիճակում, քանի որ առկա է անմարդկային վերաբերմունքի հետ կապված հարց։ Այսինքն` պահման պայմանների առթիվ պետք է հաշվի առնվի կորոնավիրուսի հետ կապված զարգացումները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---