Մեղրամիսը՝ կարանտինում․ Հայ բժիշկն ու նրա բուժքույր կինն ամուսնությունից հետո օգնում են վարակվածներին![]() 17 ապրիլի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ Գեորգի Քանթարիան և մասնագիտությամբ բուժքույր նրա կինը՝ Տաթևը, իրենց մեղրամիսն անցկացնում են մեկուսացման մեջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։ Նա հրապարակել է զույգի լուսանկարը՝ նշելով որ հանդիպել է նրանց ստուգայցի ժամանակ։ «Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով Covid-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին»,- գրել է նա։ Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1201-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 42-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 19-ի, ապաքինվել է 402 հոգի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |