Մեղրամիսը՝ կարանտինում․ Հայ բժիշկն ու նրա բուժքույր կինն ամուսնությունից հետո օգնում են վարակվածներին

Մեղրամիսը՝ կարանտինում․ Հայ բժիշկն ու նրա բուժքույր կինն ամուսնությունից հետո օգնում են վարակվածներին

PanARMENIAN.Net - Հայաստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ Գեորգի Քանթարիան և մասնագիտությամբ բուժքույր նրա կինը՝ Տաթևը, իրենց մեղրամիսն անցկացնում են մեկուսացման մեջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։

Նա հրապարակել է զույգի լուսանկարը՝ նշելով որ հանդիպել է նրանց ստուգայցի ժամանակ։

«Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով Covid-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին»,- գրել է նա։

Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1201-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 42-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 19-ի, ապաքինվել է 402 հոգի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---