Մամուլի ազատության զեկույցում ՀՀ-ն 180 երկրի շարքում 61-րդն է

Մամուլի ազատության զեկույցում ՀՀ-ն 180 երկրի շարքում 61-րդն է

PanARMENIAN.Net - Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրի շարքում 61-րդն է՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատությունն աշխարհում 2020» զեկույցում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցում ՀՀ-ն 19 կետով բարելավել էր իր դիրքը՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում:

Ըստ զեկույցի` Հայաստանում ԶԼՄ-ների բազմությունը մեծացել է, սակայն հեղափոխությունից հետո կառավարությանը չի հաջողվել նվազեցնել մամուլի բևեռացումը: ՀՀ-ում հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համապատասխանում է դրանց սեփականատերերի շահերին:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում մտահոգիչ հանգամանք է ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների մասնակցության փաստը: Սակայն հետաքննող լրագրությունը երկրում ծաղկում է ինտերնետում, որը մեծ դեր է կատարում կոռուպցիայի դեմ պայքարում:

Ըստ զեկույցի՝ եկող տասնամյակը լինելու է լրագրության ապագայի համար որոշիչ, քանի որ կորանավիրուսը լրացնում է աշխարհում առկա մյուս ճգնաժամերը: Նշվում է, որ այժմ հստակ կապ է նկատվում մամուլի ազատությունը ճնշելու և կորոնավիրուսի դեմ իրագործվող գործողությունների միջև, երբ մի շարք երկրներում մեծ գրաքննության է ենթարկվում վիրուսի հետ կապված տեղեկատվությունը, երբ համաճարակի շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենց երկրներից հեռացնում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Չորրորդ տարին անընդմեջ Նորվեգիան շարունակում է գլխավորել մամուլի ազատության սանդղակը, որին հետևում է Ֆինլանդիան, Դանիան երրորդ տեղում է, Շվեդիան` չորրորդ:

 Ուշագրավ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին