Եսայան եղբայրները նոր ընկերություն են գրանցել

Եսայան եղբայրները նոր ընկերություն են գրանցել

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները նոր ընկերություն են գրանցել՝ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայկ Եսայանը։

«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»,- ասվում է գրառման մեջ։

Եսայանները, որոնք ունեն Ucom-ի մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել էին գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---