ՖԻՖԱ-ն պարգեւատրել է Հայաստանին ու Թուրքիային` ֆուտբոլի միջոցով խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին ՖԻՖԱ-ի Ցյուրիխի կենտրոնակայանում Fair Play մրցանակն է հանձնվել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին: Մրցանակը տրվում է ֆուտբոլի միջոցով խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:



Սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունեցավ 2010 աշխարհի առաջնության ընտրական ֆուտբոլային խաղը Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսայնի հրավերով խաղին ներկա էր նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---