2021-ի «Ավրորայի» առաջադրումները սկսվել են. Կորոնավիրուսի դեմ պայքարողները ևս կարող են հավակնել27 ապրիլի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարել է 2021-ի մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորան» այս տարի առաջադրումների հատուկ ձև ունի այն թեկնածուների համար, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ: 2021-ի մրցանակի առաջադրումները բաց են հանրության համար, կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք մարդկային կյանքը պահպանելու համար վտանգում են սեփականը, ինչպես նաև իրենց առողջությունը, ազատությունը, հեղինակությունը: Առցանց առաջադրվելուց հետո թեկնածուներին գնահատում է Փորձագետների խորհուրդը (2020 թ. այն բաղկացած էր 50 անդամից), իսկ «Ավրորայի» հերոսներին և դափնեկրին ընտրում է «Ավրորա» մրցանակի հանձնաժողովը: Առաջադրման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով «Ավրորա» մրցանակի կայքի «Առաջադրիր հիմա» ենթաբաժին: Մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի հոկտեմբերի 31-ին: 2021-ին «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը հայտարարվել է «Ավրորան՝ աշխարհին դաշնակից» առցանց հատուկ քննարկմանը, որը նվիրված էր նրանց հիշատակին, որոնք նահատակվեցին մեկ դար առաջ, և մերօրյա հերոսների մեծարմանը: Միջոցառումն անցել է ապրիլի 24-ին՝ առցանց: Քննարկմանը ներկայացվել են նաև 2020-ի «Ավրորայի» հերոսները: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը ստեղծվել է՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին և մեծարելու նրանց այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման ևմարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվում է 1.000.000 դոլար պարգև, որը բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը |