ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 6411 նոր դեպք է գրանցվել

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 6411 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 6411 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 93,558-ի, հայտնում է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Սա մեկ օրում նոր դեպքերի ռեկորդային աճ է։

Նախորդ մեծ աճը գրանցվել էր ապրիլի 26-ին, երբ մեկ օրում 6361 նոր դեպք էր գրանցվել։

Այդպիսով ՌԴ-ն առաջ է անցել Իրանից վարակի հաստատված դեպքերի քանակով և աշխարհում այժմ 8-րդն է այդ ցուցանիշով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ ՌԴ-ն առաջ է անցել նաև Չինաստանից, որտեղ վարակակիրների ընդհանուր քանակը կազմել է 83,912, գրում է «Վեդոմոստին»։

Նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 3075 հիվանդ։ Հիվանդացության աճը Մոսկվայում արագացել է՝ ապրիլի 27-ին 2871 նոր դեպք էր գրանցվել, ապրիլի 26-ին՝ 2971։ Համաճարակի մեկնարկից ի վեր Մոսկվայում 48,426 մարդ է վարակվել։

Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվել է 4130 մարդ, որից 606-ը վերջին 24 ժամում։ Սա ապաքինվածների ռեկորդային ցուցանիշ է, ռեկորդային է նաև մեկ օրում մահվան ելքով դեպքերի քանակը՝ 44։ Համաճարակից ՌԴ մայրաքաղաքում ընդհանուր առմամբ մահացել է 479 մարդ։

ՌԴ-ում ապաքինվածների քանակը մեկ օրում կազմել է 1100՝ հասնելով 8456-ի։ Մահացել է 867 մարդ (վերջին մեկ օրում՝ 72)։

Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը, մահվան դեպքերը՝ 208,000-ը։ Մոտ 879,000 մարդ ապաքինվել է:

Covid-19-ի համաճարակի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---