Freedom House․ ՀՀ-ն դեռ կիսաավտորիտար երկիր է, բայց ժողովրդավարության ցուցիչների բարձր աճ ունի

Freedom House․ ՀՀ-ն դեռ կիսաավտորիտար երկիր է, բայց ժողովրդավարության ցուցիչների բարձր աճ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է կիսակոնսոլիդար ավտորիտար երկրների շարքում՝ համաձայն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit-2020 (Անցումային երկրներ-2020) զեկույցի։

Փաստաթղթում վերլուծության են ենթարկվել 29 պետություն, 10-ը համարվել են ժողովրդավար, 1-ը՝ հիբրիդային և 9-ը՝ ավտորիտար:

Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, Հայաստանում նկատվում է վերջին երկու տարում ժողովրդավարության ցուցանիշի ամենամեծ բարելավումը, որը կապված է ժողովրդավար ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ։

Չնայած դրան՝ զեկույցի հեղինակները դատական իշխանության հետ կապված մտահոգություններ են ունեցել։ Նշվում է նաև, որ Հայաստանը և Ուկրաինան ժողովրդավարական ռեժիմի անցման ժամանակ բախվել են գրեթե նույնանման խնդիրների։

Ըստ զեկույցի՝ ՀՀ նոր իշխանությունը էականորեն ժողովրդավար բարեփոխումներ է կատարել՝ խորհրդարանական ընտրություններում նախկին իշխող կուսակցության պարտությունից հետո։ Զեկույցում նաև անդրադարձ է եղել Ամուլսարի ոսկու հանքի թեմային, հեղինակների կարծիքով այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես «գլխացավանք» է մնացել երկրի նախորդ իշխանություներից։

«Ակտիվիստները մի քանի ամիս փակել էին հանք տանող ճանապարհը։ Նրանց խոսքով, եթե Փաշինյանը հավանություն տա այդ նախագծի իրագործմանը, ապա կապացուցի, որ նախորդ իշխանությունից ոչնչով չի տարբերվում»,-կարծում են զեկույցի հեղինակները։

Freedom House-ի վերլուծաբաններն ընդհանուր առմամաբ 29 անցումային երկրում արձանագրել են ժողովրդավարության անկում։ Զեկույցի հեղինակները նշում են, որ այս պահի դրությամբ տարածաշրջանում ժողովրդավարության վիճակն ավելի վատ է, քան երբևէ՝ սկսած ամենամյա առաջին զեկույցի հրապարակումից՝ 1995-ից։ Նշվում է, որ իրավունքների պաշտպանության տեսնակյունից քաղաքացիներին առավել խոցելի է դարձրել նաև կորնովիրուսի պանդեմիան։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---